Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուկաներում վաճառվող ոչ մի սիգ արհեստական լճերում աճեցված չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Շուկաներում վաճառվող բոլոր սիգերը հենց Սևանա լճի ձկներն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության  և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ փորձեր կատարվել են այլ տեղեր սիգ աճեցնել, բայց չի հաջողվել։ Նրա խոսքով, ոչ մի ցանցավանդակում սիգ չի աճում, և այսօրվա շուկայում վաճառվող բոլոր սիգերը Սևանա լճից են։ 
«Ցավոք, ձկան պահպանման վիճակը դեռ շատ չի փոփոխվել, ամենուրեք վաճառվում է սիգի մանրաձուկը, ինչն անթույլատրելի է։ Ամբողջ աշխարհում կա ընդունված օրենք՝ այն կենդանին, որը գոնե մեկ անգամ չի բազմացել, որսալ չի կարելի։ Մեզ մոտ այդպիսի բաներ տեղի են ունենում։ Մենք ուշադրությունը բևեռում ենք այն փաստի վրա, որ շատ կարևոր է պահպանել սիգը նրա վերարտադրման շրջանում։ Այսինքն՝ աշնանը։ Գարնանը, երբ ձկների կուտակումներ են լինում, ձկնորսները, բնականաբար, ավելի հեշտ են որսում: Աշնանը, երբ վերարտադրության նպատակով սիգի կուտակումներ են առաջանում՝ այդ ձուկը որսալն արգելվում է»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց, թե այս ամենը հանգեցնում է նրան, որ այսօր չկա պաշարի այն ավելացումը, որը կարելի էր ունենալ պատշաճ պահպանության դեպքում»,- նշեց Գաբրիելյանը։ 
Ամեն տարվա վերջին կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ներկայացնում է կատարված ուսումնասիրությունները, այսինքն՝ գնահատվում է, թե ինչքան ձուկ է մնացել։ 
«Մենք տվյալներ ենք հայտնում, որ, ասենք, մնացել է 450 տոննա, բայց մեզ մեղադրում են, որ փոքր թվեր ենք ասում, որ շուկաներում մոտ 1000 տոննա ձուկ է վաճառվում։ Ճիշտ է, շատ է լինում, բայց մեզ ոչ թե տարվա ընթացքում կատարված որսի քանակն է հետաքրքրում, այլ թե որքան ձուկ է մնացել։ Մենք հենց այդ արդյունքն ենք ներկայացնում»,- շեշտեց Գաբրիելյանը։ 
Անցյալ տարի արդյունաբերական չափերի ձկների պաշարը եղել է 430 տոննա, սակայն այդ պաշարները կարելի է հասցնել ընդհանուր մոտ 1800 տոննա վերջնական մնացորդի։ 
Որսագողությունը նվազագույնի հասցվելու դեպքում վերականգնելու համար երեք-չորս տարվա ընթացքում կարելի է ունենալ 2-2,5 անգամ արդյունագործական պաշարների ավելացում, քանի որ ձկան պոտենցիալը մեծանում է։  Գիտնականի պնդմամբ, պետք է արգելվի ձվադրման պատրաստ, ձկնկիթ ունեցող ձկների որսը։ 
Նա նաև հիշեցրեց, որ խեցգետնի որսը բազմացման շրջանում նույնպես արգելված է, ինչի առաջարկը եղել է «Ազգային պարկ»-ի կողմից: Այն ընդունվել է և այժմ կատարվում է։ Խեցգետինը վերջին ժամանակաշրջանում շատ է մանրացել, քանի որ որսագործիքների փոփոխություն է եղել։ 

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել