1976 թվականի սեպտեմբերի 16-ին լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորների կյանքը
ԼԱՅՖ1976թ. սեպտեմբերի 16-ի օրը նշանավորվեց լողորդ Շավարշ Կարապետյանի անձնազոհ արարքով, երբ նա փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։
10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարիերայի ավարտին։





Աղբյուրը` News- line.am
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
4
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
5
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



