1976 թվականի սեպտեմբերի 16-ին լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորների կյանքը
ЛАЙФ1976թ. սեպտեմբերի 16-ի օրը նշանավորվեց լողորդ Շավարշ Կարապետյանի անձնազոհ արարքով, երբ նա փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։
10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարիերայի ավարտին։





Աղբյուրը` News- line.am
1
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. А...
4
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
5
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян



