Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանկերի միավորման երեք գործարքների արդյունքում մեծամասշտաբ գործազրկություն չի լինի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշումը բավականին երկար քննարկվել է բանկային համակարգի մասնակիցների և միջազգային ֆինանսական կառույցների հետ: Այս որոշումն ուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության բարձրացմանը և ֆինանսական միջնորդության խորացման խթանմանը:
 
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից Past.am-ին տեղեկացրին, որ տարվա ընթացքում արձանագրվել է բանկերի միավորման 2 գործարք, որոնց արդյունքում «Պրոկրեդիտ» բանկը միացել է «Ինեկոբանկին», իսկ ԲՏԱ բանկը՝ «Հայէկոնոմբանկին»: Եվս մեկ միավորման գործարք ընթացքի մեջ է, որի արդյունքում «Առէքսիմբանկը միավորվելու է «Արդշինբանկին»:
 
Հարցին՝ արդյո՞ք բանկերի կրճատումը չի բերի մրցակցության անկման և չեն աճի մոնոպոլիզացիայի ռիսկերը, ԿԲ–ից պատասխանեցին. «Միավորված բանկերում ուժեղացել է մասշտաբի հաշվին ծախսերի տնտեսման էֆեկտը, համատեղվել են մասնակից բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը, այն է՝ սկսում է գործել սիներգիայի էֆեկտը: Այս էֆեկտները ենթադրում են այդ բանկերում պրոդուկտների ինքնարժեքի նվազում և որակի աճ՝ նպաստելով այդ բանկերի գործունեության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը»:
 
Ինչ վերաբերում է աշխատատեղերի կրճատման խնդրին, ապա բանկերի միացումների գործարքների արդյունքում իրավահաջորդ բանկերը ձեռք են բերում ոչ միայն գործարքներին մասնակից բանկերի ակտիվներն ու պարտավորությունները, այլև միավորում են մասնաճյուղային ցանցերն ու անձնակազմերը: Այս պայմաններում մասնաճյուղային ցանցերում աշխատակազմի կրճատումները հազվադեպ բնույթ են կրում և հիմնականում բխում են բիզնես պրոցեսների օպտիմալացման անհրաժեշտությունից: Գլխամասային գրասենյակներում որոշակի մասնագիտական ոլորտներում չեն բացառվում աշխատատեղերի կրճատումները:
 
Հարցին՝ որպես այս բարեփոխման դրական կողմ կարո՞ղ ենք նշել, որ սնանկացման եզրին կանգնած փոքր բանկերը միավորման արդյունքում կփրկվեն սնանկացումից, ԿԲ–ից պատասխանեցին. «Ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշումը որևէ կերպ ուղղված չէ բանկերի միավորման կամ վաճառքի միջոցով ապահովագրել բանկային համակարգում անվճարունակության կամ սնանկացման դեպքերը ապահովագրելուն: ՀՀ բոլոր բանկերը, այդ թվում՝ փոքրերը, չունեն վճարունակության կամ իրացվելիության խնդիրներ: 2016 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմել է 18,4%, մինչդեռ ՀՀ ԿԲ սահմանած նվազագույն պահանջվող սահմանաչափը 12% է: Ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կրկնակի գերազանցում են նվազագույն սահմանաչափերը համապատասխանաբար` 15% ու 60% և կազմել են համապատասխանաբար 30% և 160%»:
 
Լիլիթ Վահանյան
ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան «Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան