Բանկերի միավորման երեք գործարքների արդյունքում մեծամասշտաբ գործազրկություն չի լինի
INTERVIEWԲանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշումը բավականին երկար քննարկվել է բանկային համակարգի մասնակիցների և միջազգային ֆինանսական կառույցների հետ: Այս որոշումն ուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության բարձրացմանը և ֆինանսական միջնորդության խորացման խթանմանը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից Past.am-ին տեղեկացրին, որ տարվա ընթացքում արձանագրվել է բանկերի միավորման 2 գործարք, որոնց արդյունքում «Պրոկրեդիտ» բանկը միացել է «Ինեկոբանկին», իսկ ԲՏԱ բանկը՝ «Հայէկոնոմբանկին»: Եվս մեկ միավորման գործարք ընթացքի մեջ է, որի արդյունքում «Առէքսիմբանկը միավորվելու է «Արդշինբանկին»:
Հարցին՝ արդյո՞ք բանկերի կրճատումը չի բերի մրցակցության անկման և չեն աճի մոնոպոլիզացիայի ռիսկերը, ԿԲ–ից պատասխանեցին. «Միավորված բանկերում ուժեղացել է մասշտաբի հաշվին ծախսերի տնտեսման էֆեկտը, համատեղվել են մասնակից բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը, այն է՝ սկսում է գործել սիներգիայի էֆեկտը: Այս էֆեկտները ենթադրում են այդ բանկերում պրոդուկտների ինքնարժեքի նվազում և որակի աճ՝ նպաստելով այդ բանկերի գործունեության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը»:
Ինչ վերաբերում է աշխատատեղերի կրճատման խնդրին, ապա բանկերի միացումների գործարքների արդյունքում իրավահաջորդ բանկերը ձեռք են բերում ոչ միայն գործարքներին մասնակից բանկերի ակտիվներն ու պարտավորությունները, այլև միավորում են մասնաճյուղային ցանցերն ու անձնակազմերը: Այս պայմաններում մասնաճյուղային ցանցերում աշխատակազմի կրճատումները հազվադեպ բնույթ են կրում և հիմնականում բխում են բիզնես պրոցեսների օպտիմալացման անհրաժեշտությունից: Գլխամասային գրասենյակներում որոշակի մասնագիտական ոլորտներում չեն բացառվում աշխատատեղերի կրճատումները:
Հարցին՝ որպես այս բարեփոխման դրական կողմ կարո՞ղ ենք նշել, որ սնանկացման եզրին կանգնած փոքր բանկերը միավորման արդյունքում կփրկվեն սնանկացումից, ԿԲ–ից պատասխանեցին. «Ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշումը որևէ կերպ ուղղված չէ բանկերի միավորման կամ վաճառքի միջոցով ապահովագրել բանկային համակարգում անվճարունակության կամ սնանկացման դեպքերը ապահովագրելուն: ՀՀ բոլոր բանկերը, այդ թվում՝ փոքրերը, չունեն վճարունակության կամ իրացվելիության խնդիրներ: 2016 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմել է 18,4%, մինչդեռ ՀՀ ԿԲ սահմանած նվազագույն պահանջվող սահմանաչափը 12% է: Ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կրկնակի գերազանցում են նվազագույն սահմանաչափերը համապատասխանաբար` 15% ու 60% և կազմել են համապատասխանաբար 30% և 160%»:
Լիլիթ Վահանյան
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
Ucom Promotes Space Engineering Education
5
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025



