Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում նշվեց Մեծ Հայրենական պատերազմում Փառավոր հաղթանակի 80-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այսօր կրկին բարձրացավ Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը. Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց Մեծ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակի 80-ամյա հոբելյանը՝ արժանի հարգանք մատուցելով հերոսների անմահ հիշատակին և ոգեշնչելով նոր սերունդներին:

Առավոտյան Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, ձեռքներին բարձր պահելով Հաղթանակի փառահեղ դրոշը, գնացին «Հաղթանակ» զբոսայգի: Այստեղ, Անմար կրակի առջև, նրանք խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրեցին՝ խորին երախտագիտություն հայտնելով այն քաջարի հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն խաղաղության և ազատության սրբազան գաղափարների: Հանուն նրանց, ովքեր փրկեցին աշխարհը դարչնագույն ժանտախտից։

Այնուհետև՝ միջոցառման մասնակիցները Ստեփան Շահումյանի հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղ, ժողովրդական հիացմունքի ալիքների ներքո, բացվեց Հաղթանակի դրոշի հսկայական՝ 200 մետրանոց կրկնօրինակը, որը հպարտորեն ծածանվեց՝ խորհրդանշելով մեր ժողովուրդների անքակտելի բարեկամությունը և միասնական պատմական ճակատագիրը:

Հաղթական երթն ավարտվեց «Կիրովի» անվան մանկական զբոսայգում, որտեղ մեծ ոգևորությամբ մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Սրտառուչ խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ով դիմեց ներկաներին.

«Այսօր մեծ հպարտության և անսահման երախտագիտության զգացումով նշում ենք մարդկության պատմության ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 80-ամյա հոբելյանը: Ութ տասնամյակ է անցել այն պատմական օրից, երբ համաշխարհային ֆաշիզմը ծնրադրեց մեր հայրենիքի առջև, իսկ կարմիր դրոշը ծածանվեց Ռայխստագի վրա՝ ազդարարելով արդարության հաղթանակը չարիքի նկատմամբ:

Թող այս փառահեղ տոնը լինի միասնության, հայրենասիրության և խաղաղասիրության խորհրդանիշ մեր ժողովրդի համար: Թող մեր հերոսների անմահ սխրանքները ոգեշնչեն նոր սերունդներին և առաջնորդեն մեզ դեպի նոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Փա՛ռք Մեծ Հայրենական Պատերազմում տարած Հաղթանակին:            Փա՛ռք մեր հերոսներին:

Փա՛ռք մեր անպարտելի ժողովրդին:»

Ծափողջյունների ներքո տեղի ունեցավ ՀԿԿ շարքերի հանդիսավոր համալրում: Նոր անդամատոմսեր ստացան երիտասարդ կոմունիստներ՝ Հրաչ Դրամփյանը, Ռազմիկ Սարգսյանը, Հրայր Դադիկյանը և Դավիթ Հովսեփյանը, ովքեր սրբազան երդում տվեցին հավատարիմ մնալ հայրենիքին և կուսակցության վեհ գաղափարներին:

Հանդիսության մթնոլորտն առավել ներդաշնակ էր դարձնում դաշտային խոհանոցը, որտեղ ռուսական սահմանապահ ծառայության հոգատարությամբ պատրաստված ռազմաճակատային շիլան վառ հիշեցում էր այն դժվարին, բայց փառահեղ տարիների մասին, երբ մեր հայրենիքի ճակատագիրը կերտվում էր մարտի դաշտում: Հարակից վրանում բաժանվող «Հայաստանի Կոմունիստ» պաշտոնաթերթի թարմ համարները ոգեշնչում էին ներկաներին պատմական հիշողության անխաթար պահպանման կարևորությամբ:

Հուզիչ և միաժամանակ բոլորին հոգեհարազատ համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ազգային պարերը խորհրդանշեցին մեր ժողովրդի անկոտրում ոգին: Միջոցառմանը ողջ օրվա ընթացքում միացան բազմաթիվ քաղաքացիներ՝ ապացուցելով, որ մեր ժողովուրդը խորապես գնահատում է խաղաղության և ազատության համար մղված պայքարի արժեքը և հավատարիմ է մնում խորհրդային ժառանգությանը:

Հաղթանակի օրվա տոնակատարություններ տեղի ունեցան նաև Գյումրիում։ Քաղաքում կազմակերպվել էր հայ-ռուսական համատեղ միջոցառում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության և ռուսական 102-րդ ռազմաբազայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու քաղաքապետը, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչները՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, բազայի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։

Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջանքերով տեղի ունեցան նաև Հանրապետության բոլոր քաղաքներում: Տեղական կուսակցական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, դպրոցականների մասնակցությամբ ծաղիկներ դրվեցին հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցվեց զոհված հերոսներին:

Այսպիսով, մայիսյան այս փառահեղ օրը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և ողջ հայ հասարակությունը վերստին հաստատեցին, որ պատմական հիշողությունը, հայրենասիրությունն ու սխրանքի հանդեպ երախտագիտությունը մեր ժողովրդի հոգևոր արժեքների հիմնաքարերն են և կմնան հավերժ: Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը դարձավ ոչ միայն անցյալի հիշատակման, այլև ապագայի նկատմամբ հավատի ու հույսի վառ դրսևորում:

Հրդեհ՝ Բամբակաշատ գյուղում․ այրվել է անասնակեր Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Գողոնը հայտնաբերվել է նկուղում Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել Բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում Լեգենդար Պետեր Չեխի որդին պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ևս 12 երկրների նկատմամբ ԱՄՆ-ը պահպանում է կապերը Իրանի հետ և հույս ունի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել. Սպիտակ տուն Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը ՕՊԵԿ+-ը մտադիր է սեպտեմբերին հաստատել նավթի արդյունահանման նոր խոշոր աճը Ռուս լրագրողները կմնան Բաքվում կալանքի տակ. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները Խոշոր վթար Լոռու մարզում․ կա 6 վիրավոր Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել Նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի 41-ամյա վարորդը հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ վիրավոր կա Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա Վթարային անջատումներ․ հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին ջուր չի լինի՝ տասնյակ հասցեներում «Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետ Թրամփը Տոկաևին տեղեկացրել է Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու մասին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի Ի՞նչ նպատակով էր Հայաստանի դեսպանն այցելել Ռուսաստանի ԱԳՆ 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Ադրբեջանի օմբուդսմենը խոստացել է միջոցներ ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար. Մոսկալկովա Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ Գազ չի լինի հուլիսի 8-ին և հուլիսի 9-ին․ հասցեներ Մկրտիչ Արզումանյանը ավարտել է Մոսկվայի բարձրագույն թատերական դպրոցը Պուտինը նոր հրաման է ստորագրել Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ Իրանն ու Թուրքիան քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ևս մեկ պաշտոնյա մահացել է «սրտի կանգից» Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ինքնասպան եղած նախկին ռուս նախարարը ծառայողական «Aurus»-ով է եղել (տեսանյութ) Վթար՝ Մարտունիում, բախվել են շտապօգնության մեքենա և «Opel», վիրավոր կա․ Shamshyan Որտեղ է հայտնաբերվել ինքնասպան եղած նախկին ռուս նախարարը, ով է ցուցմունք տվել նրա դեմ (տեսանյութ) Տեխասում ջրհեղեղի հետևանքով մանկական ամառային ճամբարում 27 մարդ է մահացել Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից