Երևան, 06.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերանների մասնակցությամբ բազմամարդ երթ անցկացվեց դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակը: Ամենամյա երթի նպատակն է  վերհիշել, վերարժևորել Հայրենական մեծ պատերազմի հերոսների, վետերանների սխրանքները, և ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել:

Երթը մեկնարկեց Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց:

«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը,  շնորհավորելով տոնի կապակցությամբ, նշեց՝ այս միջոցառումների հիմնական նպատակը մեկն է՝ պահպանել այն արժեքները, այն մշակույթը և այն գաղափարախոսությունը, որոնք  մեր պապերը փոխանցել են մեզ: 

«Այսօր մենք քայլերթով կգնանք հաղթանակի զբոսայգի ևս մեկ անգամ  հարգանքի տուրք մատուցելու մեր պապերին և նշելու այս մեծ Հաղթանակի օրը: Ես կամենում եմ, որ հայ ազգը Հաղթանակի 80-ամյակի միջոցառումների շրջանակով և դրանից հետո սկսի ապրել հաղթողի հոգեբանությամբ՝ իր պապերի տված հաղթանակով»,-ասաց նա:

44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսանդր  Դումանյանը, ով իր ձեռքում էր պահում  Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապիկի լուսանկարը՝ նշեց, որ հպարտ  է տոնելու Հաղթանակի 80-ամյակը, որում ներդրում է ունեցել իր պապը: 

«Մշտապես պետք է հիշել և փոխանցել պատմությունը: Կարևոր է, որ այս և գալիք սերունդը իմանա Հայրենական մեծ պատերազմի և իրենց պապերի տարած հաղթանակի և պատմության մասին»,- նշեց Դումանյանը:

Միջոցառումների շրջանակում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ կանցկացվի համերգային ծրագիր։ Իսկ  միջոցառմանը ներկա բոլոր երեխաները կստանան այգում գործող ատրակցիոնների բազմաթիվ անվճար տոմսեր՝ «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպության կողմից։

 Երթին մասնակցում էին վետերաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, երեխաներ, ուսանողներ և բազմաթիվ քաղաքացիներ:

Արեգակից ևս մեկ խոշոր չափի արտանետում է կատարվել Հուլիսի 7-ին գազ չի լինի․ պլանային դադարեցումներ ՌԴ օդանավակայաններում կոլապս է. հարյուրավոր չվերթներ են հետաձգվել (տեսանյութեր) «Զեմֆիրայի ամեն բառից ասես վերևից գրեմմիներ իջնեին մեզ վրա». «Նեմրա»-ն համերգից հետո կիսվել է տպավորություններով Իրանի գերագույն առաջնորդն Իսրայելի հետ պատերազմից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև Միատեղ աղոթք՝ կանգնելու հայրենի մեր երկրի խաղաղ և բարօր ընթացքի համար Բաքու այցից հետո Էրդողանը կրկին սկսել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պատրանքներ կառուցել. Sepah Pasdaran Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ՊՍԺ-ն պարտության մատնեց «Բավարիային» (տեսանյութ) Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Ինձ արգելել են մուտք գործել Հայաստան. փորձագետ Կարեն Իգիթյան Club World Cup․ «Ռեալի» մեկնարկային կազմը Ինչպես «Хочешь» երգի ժամանակ Զեմֆիրայի երկրպագուն հուզված բեմ բարձրացավ ու երգեցին միասին. Զեմֆիրան Երևանում Իսրայելի պատվիրակությունը մեկնում է Դոհա՝ Համասի հետ բանակցություններ վարելու Սոչիի օդանավակայանում 25 չվերթ է հետաձգվել Փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է Թեքված և տապալված ծառեր, սյուներ, տանիքներ․ ուժեղ քամու հետևանքները՝ Երևանում Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանում է եղել Երեւանում, Արմավիրում եւ Վայոց ձորում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, սյուներ թեքվել Թուրքիայի նախագահը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման մասին Հարավային Կարոլինայի ափերի մոտ ձևավորվել է արևադարձային «Շանտալ» փոթորիկը Երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը բազմապատկվեցին. Սեւակ Հակոբյան Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ Սահմանադրական արժեքներն իրական կյանք բերելն է մեր hայրենիքի հզորացման, սերունդների ազատության և ընդհանուր բարեկեցության բանալիներից մեկը․ ՍԴ նախագահ Թուրքիայում ձյուն է տեղացել ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել 3–րդ երկրների կողմից հարևան պետությունների դեմ ռազմական գործողությունների համար. ԱԳՆ ԵՄ-ն հաջորդ շաբաթ Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կառաջարկի. Euractiv Մասուդ Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ լայն քննադատություն ու մեծ հակազդեցություն է առաջացրել Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի Ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գները կբարձրանա՞ն Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է Գերմանիայում կտրուկ կրճատվել է ապաստան հայցելու դիմումների թիվը Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը Արտակարգ դեպք՝ Իջևանում․3 երիտասարդ դանակաhարված տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 100 տարում առաջին անգամ Սեն գետը բացվել է լողալու համար Լևոն XIV պապը վերակենդանացրել է ամառային արձակուրդների ավանդույթը Եղանակային ապոկալիպսիս․ աղետալի ջրհեղեղ է սպասվում․ ՌԴ Թուրքիայում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական մեքենան, ապա դրանով «Կինոհայրենիքի» խաչմերուկում վթարի ենթարկվել Չինաստանում բացվել է աշխարհի խոշորագույն LEGOLAND թեմատիկ այգին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը Ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը Ռուսները դադարել են տուրեր գնել դեպի Ադրբեջան Ուժեղ կարկուտ եւ տեղատարափ անձրեւ Գավառում Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Հրդեհ ավտոտնակում. մեքենան վերածվել է մոխրակույտի Հունաստանում անտառային հրդեհները շարունակվում են, հասել են Աթենք (տեսանյութ) Թրամփը հայտարարել է, որ «TikTok» սոցիալական ցանցը ձեռք բերելու գործարքը գրեթե պատրաստ է Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին