Ֆրանսիան մտադիր չէ թուլացնել ճնշումը Ասադին աջակցող Մոսկվայի վրա
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Հալեպում հրադադարի անհրաժեշտությունը և այն, որ ինքը մտադիր չէ «թուլացնել ճնշումը» Մոսկվայի վրա, որն աջակցում է Սիրիայի իշխանություններին՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Լոզանի բանակցությունները հանգեցրին հիմնական սկզբունքների անհամաձայնության: Սակայն առաջնահերթ խնդիրը ռմբակոծությունների դադարեցումն է, զինադադարը, հումանիտար օգնությւոնը և բանակցությունների սկսումը»,- ասել է Օլանդը:
«Դա այն է, ինչ Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն Ռուսաստանը վետո է դրել: Պուտինը չի կամենում լուրջ քննարկում անցկացնել Սիրիայի հարցով: Ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի, բայց չեմ թուլացնի ճնշումը»,- ասել է Օլանդը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



