Ֆրանսիան մտադիր չէ թուլացնել ճնշումը Ասադին աջակցող Մոսկվայի վրա
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Հալեպում հրադադարի անհրաժեշտությունը և այն, որ ինքը մտադիր չէ «թուլացնել ճնշումը» Մոսկվայի վրա, որն աջակցում է Սիրիայի իշխանություններին՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Լոզանի բանակցությունները հանգեցրին հիմնական սկզբունքների անհամաձայնության: Սակայն առաջնահերթ խնդիրը ռմբակոծությունների դադարեցումն է, զինադադարը, հումանիտար օգնությւոնը և բանակցությունների սկսումը»,- ասել է Օլանդը:
«Դա այն է, ինչ Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն Ռուսաստանը վետո է դրել: Պուտինը չի կամենում լուրջ քննարկում անցկացնել Սիրիայի հարցով: Ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի, բայց չեմ թուլացնի ճնշումը»,- ասել է Օլանդը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



