Մերկելը ԵՄ-ին կառաջարկի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է ԵՄ-ում հանդես գալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման կոչով` կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung ազդեցիկ գերմանական պարբերականը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրին:
Խոսքը ինքնաթիռաշինության և պաշտպանաարդյունաբերական համալիրների ոլորտներին վերաբերող պատժամիջոցների մասին է:
«Թեև պատժամիջոցների խստացման օգտին ելույթ ունենալ Գերմանիայի կոալիցիոն կառավարության անունից, որի կազմում ընդգրկված է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, բարդ է, առավել ևս` եվրոպական մակարդակով, այնուամենայնիվ, դժգոհությունը ռուսների հանդեպ կուտակվել է», - գրում է գերմանական պարբերականը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



