Մերկելը ԵՄ-ին կառաջարկի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է ԵՄ-ում հանդես գալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման կոչով` կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung ազդեցիկ գերմանական պարբերականը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրին:
Խոսքը ինքնաթիռաշինության և պաշտպանաարդյունաբերական համալիրների ոլորտներին վերաբերող պատժամիջոցների մասին է:
«Թեև պատժամիջոցների խստացման օգտին ելույթ ունենալ Գերմանիայի կոալիցիոն կառավարության անունից, որի կազմում ընդգրկված է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, բարդ է, առավել ևս` եվրոպական մակարդակով, այնուամենայնիվ, դժգոհությունը ռուսների հանդեպ կուտակվել է», - գրում է գերմանական պարբերականը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



