Ереван, 04.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը. Վթարից տուժած 26 քաղաքացիները եւ զոհված ուղեւորներից 2-ի աճյունները Երեւան կտեղափոխվեն նույն օդանավով (թարմացվում է)

ОБЩЕСТВО

Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի տարածքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ.  Այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվել է Վլադիկավկազ քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ եւ 27 միավոր տեխնիկա:

Դեսպանատան կողմից աշխատաքններ են տարվում տեղի Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավարության, ինչպես նաեւ համայնքային կազմակերպության հետ, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

ԼՐԱՑՎՈՂ՝

15:50 Մոսկվա-Երեւան ուղերթի օդանավի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ինքնաթիռով Երեւան կտեղափոխվեն նաեւ վթարի հետեւանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արեւիկ Օհանյանի եւ Կարեն (Յուրա) Պողոսյանի աճյունները (վթարի հետեւանքով զոհված մյուս երեք ուղեւորները ՌԴ քաղաքացիներ են)։

Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը եւ նույն նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:

15:00 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաների վիճակը ծանր է, 1-ինը՝ միջին ծանրության. նոր տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ 


14:50 Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևանի վթարված ավտոբուսի զոհված վարորդը Յուրա Պողոսյանն էր. նա Տավուշի մարզի Թովուզ գյուղի բնակիչ էր, թեպետ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Երևան:


14:45 ՌԴ ԱԻՆ օդանավը մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներին և վթարից տուժածներին Երևան տեղափոխելու: 




14:41 Այսօր երկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Երևան են տեղափոխվելու Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

13:22 Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հինգ անձանցից երեքը ՌԴ, երկուսը ՀՀ քաղաքացիներ են:

11:40 Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է

Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա»: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով:

11:35 Ռուսաստանի ԱԻՆ օդանավը Բեսլանում ավտովթարից տուժածներին կտեղափոխի Երևան

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նոր տվյալներ է հրապարակել Բեսլանում Մոսկվա- Երևան ավտոբուսի վթարի վերաբերյալ:  ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:

Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ»:  

11:30 Նախագահ Սարգսյանը ցավակցել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ և տվել հանձնարարականներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ հոկտեմբերի 14-ին ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչու թյունից, ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ այսօր վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ո ւ ավտոտարը։ Նախնական տվյալներով ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով:

11:25 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի գործով ստեղծված օպերատիվ շտաբը սկսել է պատճառների քննությունը. ՀՀ դեսպանություն

11:20 Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության պետը օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ Բելսանի մոտակայքում վթարված Մոսկվա–Երեւան ավտոբուսի երթուղու վիրավորներին Երեւան տեղափոխելու համար ավիատրանսպորտ կհատկացվի, հայտնում է ՏԱՍՍ–ը։

11:10 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած մեկ երեխա վերակենդանացման բաժնում է

11:00 Հայտնի են դարձել Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարից տուժածների անունները:

10:50 Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաներից երկուսը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաեւան ասել է «Ռիա Նովոստի» գործակալությանը:

10:45 Հայտնի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից զոհվածներից երկուսի անունները:

ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը`

46-ամյա Արևիկ Հունանյան

62-ամյա Յուրա Պողոսյան:

10:40 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ-ում բացվել է թեժ գիծ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ նախարարությունում գործում  է թեժ գիծ`  59-01-02,  59-01- 04,  59-01-05  հեռախոսահամարներով:

10:20 Հյուսիսային Օսիայում ավտոբուսի ողբերգական վթարից տուժածներին կտեղափոխեն Երեւան

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Ցուցակը ներկայացնում ենք ստորև։

 

 


10։16 
ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ վթարից տուժած 4 երեխաներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 

10.05 
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկության՝ տուժած 4 երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

09։56 Հյուսիսային Օսիայի «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո Բեսլանի մշակույթի տանը ժամանակավոր տեղակայման կետ է բացվել՝ նախատեսված 14 հոգու համար:

Idram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»