Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը. Վթարից տուժած 26 քաղաքացիները եւ զոհված ուղեւորներից 2-ի աճյունները Երեւան կտեղափոխվեն նույն օդանավով (թարմացվում է)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի տարածքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ.  Այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվել է Վլադիկավկազ քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ եւ 27 միավոր տեխնիկա:

Դեսպանատան կողմից աշխատաքններ են տարվում տեղի Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավարության, ինչպես նաեւ համայնքային կազմակերպության հետ, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

ԼՐԱՑՎՈՂ՝

15:50 Մոսկվա-Երեւան ուղերթի օդանավի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ինքնաթիռով Երեւան կտեղափոխվեն նաեւ վթարի հետեւանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արեւիկ Օհանյանի եւ Կարեն (Յուրա) Պողոսյանի աճյունները (վթարի հետեւանքով զոհված մյուս երեք ուղեւորները ՌԴ քաղաքացիներ են)։

Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը եւ նույն նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:

15:00 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաների վիճակը ծանր է, 1-ինը՝ միջին ծանրության. նոր տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ 


14:50 Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևանի վթարված ավտոբուսի զոհված վարորդը Յուրա Պողոսյանն էր. նա Տավուշի մարզի Թովուզ գյուղի բնակիչ էր, թեպետ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Երևան:


14:45 ՌԴ ԱԻՆ օդանավը մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներին և վթարից տուժածներին Երևան տեղափոխելու: 




14:41 Այսօր երկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Երևան են տեղափոխվելու Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

13:22 Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հինգ անձանցից երեքը ՌԴ, երկուսը ՀՀ քաղաքացիներ են:

11:40 Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է

Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա»: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով:

11:35 Ռուսաստանի ԱԻՆ օդանավը Բեսլանում ավտովթարից տուժածներին կտեղափոխի Երևան

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նոր տվյալներ է հրապարակել Բեսլանում Մոսկվա- Երևան ավտոբուսի վթարի վերաբերյալ:  ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:

Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ»:  

11:30 Նախագահ Սարգսյանը ցավակցել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ և տվել հանձնարարականներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ հոկտեմբերի 14-ին ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչու թյունից, ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ այսօր վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ո ւ ավտոտարը։ Նախնական տվյալներով ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով:

11:25 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի գործով ստեղծված օպերատիվ շտաբը սկսել է պատճառների քննությունը. ՀՀ դեսպանություն

11:20 Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության պետը օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ Բելսանի մոտակայքում վթարված Մոսկվա–Երեւան ավտոբուսի երթուղու վիրավորներին Երեւան տեղափոխելու համար ավիատրանսպորտ կհատկացվի, հայտնում է ՏԱՍՍ–ը։

11:10 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած մեկ երեխա վերակենդանացման բաժնում է

11:00 Հայտնի են դարձել Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարից տուժածների անունները:

10:50 Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաներից երկուսը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաեւան ասել է «Ռիա Նովոստի» գործակալությանը:

10:45 Հայտնի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից զոհվածներից երկուսի անունները:

ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը`

46-ամյա Արևիկ Հունանյան

62-ամյա Յուրա Պողոսյան:

10:40 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ-ում բացվել է թեժ գիծ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ նախարարությունում գործում  է թեժ գիծ`  59-01-02,  59-01- 04,  59-01-05  հեռախոսահամարներով:

10:20 Հյուսիսային Օսիայում ավտոբուսի ողբերգական վթարից տուժածներին կտեղափոխեն Երեւան

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Ցուցակը ներկայացնում ենք ստորև։

 

 


10։16 
ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ վթարից տուժած 4 երեխաներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 

10.05 
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկության՝ տուժած 4 երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

09։56 Հյուսիսային Օսիայի «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո Բեսլանի մշակույթի տանը ժամանակավոր տեղակայման կետ է բացվել՝ նախատեսված 14 հոգու համար:

Ղրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդին