ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 33-ի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 33-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 27 զոհի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մահվան դեպքերը գրանցվել են երկրի հարավարևելյան 5 նահանգներում, դրանցից 14-ը՝ Հյուսիսային Կարոլինայում։ Նահանգապետ Փեթ Մաքրորիի խոսքով՝ ևս 3 անձ անհետ կորած են համարվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կարոլինայի իշխանությունները տարհանում են իրականացնում Լենուար օկրուգում փոթորկից հետո ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Նահանգի հանրային անվտանգության վարչության տվյալներով՝ փրկարարները փոթորկի ժամանակ և դրանից հետո օգնություն են ցուցաբերել ավելի քան 2000 մարդու։
«Մեթյուն» 2007 թվականից ի վեր Ատանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկն է։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



