ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 33-ի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 33-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 27 զոհի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մահվան դեպքերը գրանցվել են երկրի հարավարևելյան 5 նահանգներում, դրանցից 14-ը՝ Հյուսիսային Կարոլինայում։ Նահանգապետ Փեթ Մաքրորիի խոսքով՝ ևս 3 անձ անհետ կորած են համարվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կարոլինայի իշխանությունները տարհանում են իրականացնում Լենուար օկրուգում փոթորկից հետո ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Նահանգի հանրային անվտանգության վարչության տվյալներով՝ փրկարարները փոթորկի ժամանակ և դրանից հետո օգնություն են ցուցաբերել ավելի քան 2000 մարդու։
«Մեթյուն» 2007 թվականից ի վեր Ատանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկն է։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



