Արամ Ավետիսյանը՝ «Քարե դարդ» սիթքոմում մասնակցության, հուսահատությունների, ընկերական խորհուրդների և քննադատությունների մասին
ИНТЕРВЬЮԱյսօրվանից ATV-ի եթերում մեկնարկում է «Քարե դարդ» հումորային սիթքոմի նոր եթերաշրջանը, որին իր մասնակցությունն է ունենալու նաև սկսնակ դերասան Արամ Ավետիսյանը: «Երբեք չէի պատկերացնի, որ կհայտնվեմ այդքան բարձր վարկանիշ ունեցող սիթքոմում: Երբ մասնակցում էի քասթինգին, հույս էլ չունեի, թե կանցնեմ, բայց ոչ թե նրա համար, որ վատ դերասան եմ, այլ պարզապես մտածում էի, որ դեռ իմ ժամանակը չի եկել: Հետո ինձ զանգեցին ու ասացին, որ ես եմ խաղալու»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Արամ Ավետիսյանը:
Մեր զրուցակիցը դերի մասին մանրամասներ չհաղորդեց՝ խորհուրդ տալով դիտել նախագիծը: Արամը խոստացավ՝ հետաքրքիր է լինելու: Այլ նախագծերում զբաղվածության մասին նույնպես չխոսեց: Մեր հարցին՝ շո՞ւտ է հիասթափվում, երբ ստեղծագործական պլանները չեն իրականանում, երիտասարդ դերասանը պատասխանեց. «Ժամանակին արագ էի հուսահատվում, բայց դա առաջ էր, հիմա ես հույսս դնում եմ միայն ինձ վրա ու Աստծո: Նախկինում շատ էի հուսահատվում»:
Արամը խոսեց նաև քննադատությունների մասին: «Գիտեք, քննադատներ միշտ էլ կան, եղել են ու կլինեն՝ անկախ նրանից, թե դու լավն ես կամ վատը: Շատ կարևոր է, երբ լինում են քննադատություններ, բայց առողջ, եթե խոսքը գնում է մասնագիտական քննադատության մասին։ Ես սկսնակ դերասան եմ և այս ասպարեզում առաջին քայլերն եմ կատարում: Ես ունեմ ընկերներ այս ասպարեզում, որոնք արդեն բավական մեծ հաջողությունների են հասել ու միշտ կողքիս են: Իրենք կարող են քննադատել, խորհուրդ տալ, իսկ ես հաստատ դրանք կընդունեմ, որովհետև դրանք կլինեն իմ օգտին»,- նշեց Արամ Ավետիսյանը:
Լևոն Փանոսյան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



