Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել
ЛАЙФՈչ ոք չի լինում բացարձակապես անկախ, և սարսափելի չէ, եթե կախված ենք ուրիշներից այնքան, որքան նրանք են կախված մեզնից: Դա հատուկ է բոլոր մարդկանց, քանի որ նրանք կարիք ունեն շփման և փոխօգնության: Բայցևանպես ձեր ամբողջ կյանքը չի կարող կախված լինել մի մարդուց: Երբեմն մեզ կարող է թվալ, որ կյանքն անիմաստ է առանց այսինչ մարդու, բայդ դա այդպես չէ: Կյանքը, միևնույն է, շարունակվում է անկախ նրանից, ձեր կողքին է այդ մարդը, թե ոչ: Պետք է զարգացնել սեփական անձի ինքնուրույնությունը, անհատականությունը, ինքնավստահությունը և ինքնաարտահայտվելու ընդունակությունը: Այդ դեպքում անհաջողությունները կամ մոտ մարդկանց կորուստը չեն լինի կործանարար: Չափազանց մեծ կախվածությունը մի այլ մարդուց կարող է ի վնաս գործել երկուսի համար էլ: Այն կարող է մարդուն զրկել շատ կարևոր մի բանից կյանքում` ինքնավստահությունից և ինքնաազարգացումից:
Մասամբ այդ կախվածությունն առաջանում է պարտականության զգացման դեպքում, երբ մեկը կարևոր ինչ-որ արարք է կատարել ձեզ համար, կամ երբ մեզ են պարտական, երբ տվյալ մարդը կախված է մեզանից: Եթե մենք ուզում ենք օգնել ինչ-որ մեկին, ապա պետք է անենք դա առանց որևէ հետին մտքի, փոխարենը ոչինչ չսպասելով, բացի բավարարվածությունից. պետք է մտածել, որ մենք արեցինք այն, ինչ ուզում էինք: Ու հետևաբար մեզ էլ չպետք է ուրիշներին պարտական համարենք նմանատիպ հանգամանքներում:
Անիմաստ ու անխելամիտ է տառապել, որ մեր բարության համար վարձահատույց չեղան կամ փոխադարձեցին ոչ ամբողջությամբ:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



