Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել
LIFEՈչ ոք չի լինում բացարձակապես անկախ, և սարսափելի չէ, եթե կախված ենք ուրիշներից այնքան, որքան նրանք են կախված մեզնից: Դա հատուկ է բոլոր մարդկանց, քանի որ նրանք կարիք ունեն շփման և փոխօգնության: Բայցևանպես ձեր ամբողջ կյանքը չի կարող կախված լինել մի մարդուց: Երբեմն մեզ կարող է թվալ, որ կյանքն անիմաստ է առանց այսինչ մարդու, բայդ դա այդպես չէ: Կյանքը, միևնույն է, շարունակվում է անկախ նրանից, ձեր կողքին է այդ մարդը, թե ոչ: Պետք է զարգացնել սեփական անձի ինքնուրույնությունը, անհատականությունը, ինքնավստահությունը և ինքնաարտահայտվելու ընդունակությունը: Այդ դեպքում անհաջողությունները կամ մոտ մարդկանց կորուստը չեն լինի կործանարար: Չափազանց մեծ կախվածությունը մի այլ մարդուց կարող է ի վնաս գործել երկուսի համար էլ: Այն կարող է մարդուն զրկել շատ կարևոր մի բանից կյանքում` ինքնավստահությունից և ինքնաազարգացումից:
Մասամբ այդ կախվածությունն առաջանում է պարտականության զգացման դեպքում, երբ մեկը կարևոր ինչ-որ արարք է կատարել ձեզ համար, կամ երբ մեզ են պարտական, երբ տվյալ մարդը կախված է մեզանից: Եթե մենք ուզում ենք օգնել ինչ-որ մեկին, ապա պետք է անենք դա առանց որևէ հետին մտքի, փոխարենը ոչինչ չսպասելով, բացի բավարարվածությունից. պետք է մտածել, որ մենք արեցինք այն, ինչ ուզում էինք: Ու հետևաբար մեզ էլ չպետք է ուրիշներին պարտական համարենք նմանատիպ հանգամանքներում:
Անիմաստ ու անխելամիտ է տառապել, որ մեր բարության համար վարձահատույց չեղան կամ փոխադարձեցին ոչ ամբողջությամբ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



