Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Երևանում վեր է խոյացել «Արարատ 73»-ի արձանախումբը (տեսանյութ)
ВИДЕОԱյսօր «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակի օրն է: Ուղիղ 43 տարի առաջ այս օրը «Արարատը» Լևոն Իշտոյանի դուբլի շնորհիվ՝ 2:1 հաշվով հաղթելով Կիևի դինամոյին, նվաճեց ՍՍՀՄ գավաթը՝ «Հայաստան» անունը ոսկե տառերով անմահացնելով ֆուտբոլային էլիտայում: Այդ հաղթանակը մինչև այսօր հայկական ֆուտբոլի ամենամեծ նվաճումն է: Փառահեղ հաղթանակներից անցել է չորս տասնամյակ, բայց մինչ օրս մայրաքաղաքում չկար մեր ֆուտբոլիստների հաղթանակը խորհրդանշող հուշարձան: Եվ ահա, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Հրազդան» մարզադաշտի մոտ կառուցվել է լեգենդար ֆուտբոլիստների հուշարձանը: Բացման հանդիսավոր արարողությանը՝ ի թիվս մի քանի հազար ֆուտբոլասերների, ներկա էր նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հուշարձանի բացման արարողությունը՝ տեսանյութում.
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



