Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Երևանում վեր է խոյացել «Արարատ 73»-ի արձանախումբը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակի օրն է: Ուղիղ 43 տարի առաջ այս օրը «Արարատը» Լևոն Իշտոյանի դուբլի շնորհիվ՝ 2:1 հաշվով հաղթելով Կիևի դինամոյին, նվաճեց ՍՍՀՄ գավաթը՝ «Հայաստան» անունը ոսկե տառերով անմահացնելով ֆուտբոլային էլիտայում: Այդ հաղթանակը մինչև այսօր հայկական ֆուտբոլի ամենամեծ նվաճումն է: Փառահեղ հաղթանակներից անցել է չորս տասնամյակ, բայց մինչ օրս մայրաքաղաքում չկար մեր ֆուտբոլիստների հաղթանակը խորհրդանշող հուշարձան: Եվ ահա, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Հրազդան» մարզադաշտի մոտ կառուցվել է լեգենդար ֆուտբոլիստների հուշարձանը: Բացման հանդիսավոր արարողությանը՝ ի թիվս մի քանի հազար ֆուտբոլասերների, ներկա էր նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հուշարձանի բացման արարողությունը՝ տեսանյութում.
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



