Երուսաղեմում պաղեստինցին երկու իսրայելացիների է գնդակահարել
МЕЖДУНАРОДНОЕԱրեւելյան Երուսաղեմում պաղեստինցին գնդակահարել Է երկու մարդու, այդ թվում՝ ոստիկանի, եւ վիրավորել եւս վեց հոգու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, պաղեստինցին սկսել Է կրակել՝ ավտոմեքենան կանգնեցնելով տրամվայի կանգառի մոտ, որից հետո փորձել Է թաքնվել ոստիկանությունից: Հետապնդումից եւ փոխհրաձգությունից հետո, որի հետեւանքով Էլ զոհվել Է ոստիկաններից մեկը, հարձակվողին գնդակահարել են:
Այդ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Համաս» ռազմականացված խմբավորումը:
Անցալ տարվա հոկտեմբերից ի վեր Իսրայելում պաղեստինցիների զինված հարձակումների հետեւանքով սպանվել Է 35 մարդ: Սպանվել են նաեւ ավելի քան 200 պաղեստինցիներ, որոնց մեծամասնությունն առաջինն Է հարձակվել մարդկանց վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



