Երուսաղեմում պաղեստինցին երկու իսրայելացիների է գնդակահարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրեւելյան Երուսաղեմում պաղեստինցին գնդակահարել Է երկու մարդու, այդ թվում՝ ոստիկանի, եւ վիրավորել եւս վեց հոգու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, պաղեստինցին սկսել Է կրակել՝ ավտոմեքենան կանգնեցնելով տրամվայի կանգառի մոտ, որից հետո փորձել Է թաքնվել ոստիկանությունից: Հետապնդումից եւ փոխհրաձգությունից հետո, որի հետեւանքով Էլ զոհվել Է ոստիկաններից մեկը, հարձակվողին գնդակահարել են:
Այդ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Համաս» ռազմականացված խմբավորումը:
Անցալ տարվա հոկտեմբերից ի վեր Իսրայելում պաղեստինցիների զինված հարձակումների հետեւանքով սպանվել Է 35 մարդ: Սպանվել են նաեւ ավելի քան 200 պաղեստինցիներ, որոնց մեծամասնությունն առաջինն Է հարձակվել մարդկանց վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



