Ֆրանսիան Միջազգային դատարանին խնդրելու է հետաքննել պատերազմական հանցագործությունները Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել Է, որ Փարիզը կդիմի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Սիրիայում կատարված հնարավոր պատերազմական հանցագործությունները հետաքննելու շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան մտադիր Է կապվել դատարանի գլխավոր դատախազի հետ՝ իմանալու, թե ինչ ձեւով կարող Է հետաքննությունն սկսվել»,- ասել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում:
Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Էր, որ Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները դարձել են պատերազմական հանցագործությունների զոհեր, նշելով, որ դրանք կատարողները կենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝ ՄՔԴ-ի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



