Ֆրանսիան Միջազգային դատարանին խնդրելու է հետաքննել պատերազմական հանցագործությունները Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել Է, որ Փարիզը կդիմի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Սիրիայում կատարված հնարավոր պատերազմական հանցագործությունները հետաքննելու շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան մտադիր Է կապվել դատարանի գլխավոր դատախազի հետ՝ իմանալու, թե ինչ ձեւով կարող Է հետաքննությունն սկսվել»,- ասել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում:
Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Էր, որ Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները դարձել են պատերազմական հանցագործությունների զոհեր, նշելով, որ դրանք կատարողները կենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝ ՄՔԴ-ի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



