Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի. Reuters
МЕЖДУНАРОДНОЕՀայիթիում մոլեգնած «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զանգվածային թաղումների հետեւանքով երկրում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում, ինչը 13 մարդ մահվան պատճառ Է դարձել:
Իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել տարերքի հարվածից զոհվածների հիշատակին:
Հոկտեմբերի 9-ին երկրում պետք Է անցկացվեին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, սակայն փոթորկի պատճառով քվեարկությունը հետաձգվել Է անորոշ ժամանակով: Ընդսմին Հայիթիի Ժամանակավոր ընտրական խորհուրդը խոստացել Է ընտրությունների նոր ամսաթիվը հայտնել մինչեւ հոկտեմբերի 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



