Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայիթիում մոլեգնած «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զանգվածային թաղումների հետեւանքով երկրում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում, ինչը 13 մարդ մահվան պատճառ Է դարձել:
Իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել տարերքի հարվածից զոհվածների հիշատակին:
Հոկտեմբերի 9-ին երկրում պետք Է անցկացվեին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, սակայն փոթորկի պատճառով քվեարկությունը հետաձգվել Է անորոշ ժամանակով: Ընդսմին Հայիթիի Ժամանակավոր ընտրական խորհուրդը խոստացել Է ընտրությունների նոր ամսաթիվը հայտնել մինչեւ հոկտեմբերի 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



