Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնությունը կարող է ստորագրվել մինչև 2017 թվականի վերջը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնությունը կարող է ստորագրվել 2017 թվականի վերջում, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Այսօրվա բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են այն մասին, որ մեր երկրների միջև ազատ առևտրի համաձայնությունը կարող է ստորագրվել 2017 թվականի վերջում»,- հայտնել է Զեյբեկչին:
Զեյբեկչին ավելացրել է, որ այն կարող է ստորագրվել առաջիկա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում:
Հաղորդվում է նաև, որ բանակցություններից հետո Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Նիհաթ Զեյբեկչին ստորագրել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների համատեղ համաձայնագիր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



