Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնությունը կարող է ստորագրվել մինչև 2017 թվականի վերջը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնությունը կարող է ստորագրվել 2017 թվականի վերջում, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Այսօրվա բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են այն մասին, որ մեր երկրների միջև ազատ առևտրի համաձայնությունը կարող է ստորագրվել 2017 թվականի վերջում»,- հայտնել է Զեյբեկչին:
Զեյբեկչին ավելացրել է, որ այն կարող է ստորագրվել առաջիկա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում:
Հաղորդվում է նաև, որ բանակցություններից հետո Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Նիհաթ Զեյբեկչին ստորագրել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների համատեղ համաձայնագիր:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



