ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ հանդիպման է հավաքվել՝ քննարկելու Հալեպի իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտրակարգ հանդիպման է հավաքվել՝ քննարկելու Հալեպում տիրող իրադրությունն ու քաղաքի արեւելյան հատվածից «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներին դուրս բերելու մասին Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջարկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Փակ խորհրդակցությունների համար նախատեսված սրահ են մտել ԱԽ անդամ 15 երկրների դիվանագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Հանդիպումից առաջ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել է, որ հարկավոր է «ուշադիր ուսումնասիրել» բանագնացի առաջարկները:
«Բայց դրանք հնարավոր է կյանքի կոչել միայն Հալեպի ռմբակոծությունը դադարեցնելու դեպքում»,- ասել է դիվանագետը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



