ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ հանդիպման է հավաքվել՝ քննարկելու Հալեպի իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտրակարգ հանդիպման է հավաքվել՝ քննարկելու Հալեպում տիրող իրադրությունն ու քաղաքի արեւելյան հատվածից «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներին դուրս բերելու մասին Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջարկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Փակ խորհրդակցությունների համար նախատեսված սրահ են մտել ԱԽ անդամ 15 երկրների դիվանագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Հանդիպումից առաջ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել է, որ հարկավոր է «ուշադիր ուսումնասիրել» բանագնացի առաջարկները:
«Բայց դրանք հնարավոր է կյանքի կոչել միայն Հալեպի ռմբակոծությունը դադարեցնելու դեպքում»,- ասել է դիվանագետը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



