Լոռու մարզում «ГАЗ 53»-ը գլորվել է ձորը. 5 երեխաների հայրը տեղում մահացել է. Shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր` սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Սայաթ Մինասյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի խոտով բարձված ավտոմեքենայով Մարգահովիտ գյուղում Ջավախի ձոր կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 800 մետր գլորվելով` հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Ս.Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա դին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները:
Աղբյուրի տեղեկություններով` մահացածը 5 երեխաների հայր էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



