Լոռու մարզում «ГАЗ 53»-ը գլորվել է ձորը. 5 երեխաների հայրը տեղում մահացել է. Shamshyan.com
SOCIETYԱյսօր` սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Սայաթ Մինասյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի խոտով բարձված ավտոմեքենայով Մարգահովիտ գյուղում Ջավախի ձոր կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 800 մետր գլորվելով` հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Ս.Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա դին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները:
Աղբյուրի տեղեկություններով` մահացածը 5 երեխաների հայր էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



