Էրդողանը բողոքարկելու է գերմանացի երգիծաբանի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու մասին որոշումը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանացի իրավաբան Միխայել-Հուբերտուս ֆոն Շպրենգերը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերն է ներկայացնում գերմանացի երգիծաբանի վիրավորական բանաստեղծության գործով, հայտարարել է, որ իր հաճախորդը բողոքարկելու հետաքննությունը դադարեցնելու մասին դատախազության որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարող եմ հաստատել, որ որոշումը բողոքարկվելու է»,- գերմանական DPA-ին ասել է նա:
Նախօրեին գերմանական Մայնցի դատախազությունը դադարեցրել էր հաղորդավար, երգիծաբան Յան Բյոմերմանի դեմ հետաքննությունը, որը մարտի 31-ին եթերում Էրդողանի մասին բանաստեղծություն էր ընթերցել: Հայց էր ներկայացրել անձամբ Թուրքիայի ղեկավարը: Գերմանական դատախազությունը, սակայն, վճռել է, որ բանաստեղծությունում հանցակազմ չկա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



