Էրդողանը բողոքարկելու է գերմանացի երգիծաբանի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու մասին որոշումը
INTERNATIONAL NEWSԳերմանացի իրավաբան Միխայել-Հուբերտուս ֆոն Շպրենգերը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերն է ներկայացնում գերմանացի երգիծաբանի վիրավորական բանաստեղծության գործով, հայտարարել է, որ իր հաճախորդը բողոքարկելու հետաքննությունը դադարեցնելու մասին դատախազության որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարող եմ հաստատել, որ որոշումը բողոքարկվելու է»,- գերմանական DPA-ին ասել է նա:
Նախօրեին գերմանական Մայնցի դատախազությունը դադարեցրել էր հաղորդավար, երգիծաբան Յան Բյոմերմանի դեմ հետաքննությունը, որը մարտի 31-ին եթերում Էրդողանի մասին բանաստեղծություն էր ընթերցել: Հայց էր ներկայացրել անձամբ Թուրքիայի ղեկավարը: Գերմանական դատախազությունը, սակայն, վճռել է, որ բանաստեղծությունում հանցակազմ չկա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



