Բաղդադ. Թուրքիայի ավանտյուրան կարող է տարածաշրջանային պատերազմ սադրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել:Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
Նա նշել է, որ Բաղդադը բազմիցս Անկարային կոչ է արել չմիջամտել Իրաքի ներքին գործերին: «Թուրքիայի ղեկավարության պահվածքն անընդունելի է: Վախենում եմ, որ թուրքական արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմի վերաճել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրաքը Թուրքիայի հետ ռազմական առճակատում չի ուզում:
Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Իրաքում իր ռազմական ներկայությունը եւս մեկ տարով երկարաձգելու օգտին: Իրաքի խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ կոչ անելով իրաքյան տարածքից դուրս բերել թուրքական 2000-անոց զորախումբը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



