Բաղդադ. Թուրքիայի ավանտյուրան կարող է տարածաշրջանային պատերազմ սադրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել:Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
Նա նշել է, որ Բաղդադը բազմիցս Անկարային կոչ է արել չմիջամտել Իրաքի ներքին գործերին: «Թուրքիայի ղեկավարության պահվածքն անընդունելի է: Վախենում եմ, որ թուրքական արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմի վերաճել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրաքը Թուրքիայի հետ ռազմական առճակատում չի ուզում:
Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Իրաքում իր ռազմական ներկայությունը եւս մեկ տարով երկարաձգելու օգտին: Իրաքի խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ կոչ անելով իրաքյան տարածքից դուրս բերել թուրքական 2000-անոց զորախումբը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



