ԱՊՀ-ի ՀՕՊ-ի «Մարտական համագործակցություն» վարժանքների մասնակիցները ժամանել են զինափորձարան
ОБЩЕСТВОԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասնակից պետությունների զորամասերն ու ստորաբաժանումները ժամանել են Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարան՝ մասնակցելու «Մարտական համագործակցություն-2015» համատեղ վարժանքներին, որոնց ակտիվ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 7-10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Համատեղ վարժանքներին մասնակցելու են ԱՊՀ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինուժերի ՀՕՊ-ի զորքերի ստորաբաժանումները: ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի մնացած անդամները վարժանքներին կմասնակցեն դիտորդների կարգավիճակով:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



