ԱՊՀ-ի ՀՕՊ-ի «Մարտական համագործակցություն» վարժանքների մասնակիցները ժամանել են զինափորձարան
SOCIETYԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասնակից պետությունների զորամասերն ու ստորաբաժանումները ժամանել են Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարան՝ մասնակցելու «Մարտական համագործակցություն-2015» համատեղ վարժանքներին, որոնց ակտիվ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 7-10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Համատեղ վարժանքներին մասնակցելու են ԱՊՀ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինուժերի ՀՕՊ-ի զորքերի ստորաբաժանումները: ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի մնացած անդամները վարժանքներին կմասնակցեն դիտորդների կարգավիճակով:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



