Ամերիկյան լրագրողը դատական հայց է ներկայացրել Իրանի կառավարության դեմ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան լրագրող Ջեյսոն Ռեզայանը դատական հայց է ներկայացրել Իրանի կառավարության դեմ: Նա 18 ամիս իրանական բանտում է անցկացրել լրտեսության մեղադրանքով եւ հայտնվել այն 4 ամերիկացիների թվում, որոնց Իրանն այս տարվա հունվարին վերադարձրել է ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ռեզայանն ու նրա ընտանիքն Իրանի կառավարությունից վնասի փոխհատուցում են պահանջում: ԱՄՆ դաշնային դատարան ներկայացրած հայցում լրագրողը պնդում է, որ դաժան կտտանքների եւ բռնության է ենթարկվել բանտարկության ժամանակ:
Նշվում է, որ Ռեզայանին կանխամտածված են ձերբակալել՝ հետագայում ամերիկյան կառավարությունից որոշակի զիջումներ կորզելու նպատակով: Իրանում առաջադրված բոլոր մեղադրանքները լրագրողը հերքում է՝ դրանք «լկտի սուտ» կոչելով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



