Ամերիկյան լրագրողը դատական հայց է ներկայացրել Իրանի կառավարության դեմ
INTERNATIONAL NEWSԱմերիկյան լրագրող Ջեյսոն Ռեզայանը դատական հայց է ներկայացրել Իրանի կառավարության դեմ: Նա 18 ամիս իրանական բանտում է անցկացրել լրտեսության մեղադրանքով եւ հայտնվել այն 4 ամերիկացիների թվում, որոնց Իրանն այս տարվա հունվարին վերադարձրել է ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ռեզայանն ու նրա ընտանիքն Իրանի կառավարությունից վնասի փոխհատուցում են պահանջում: ԱՄՆ դաշնային դատարան ներկայացրած հայցում լրագրողը պնդում է, որ դաժան կտտանքների եւ բռնության է ենթարկվել բանտարկության ժամանակ:
Նշվում է, որ Ռեզայանին կանխամտածված են ձերբակալել՝ հետագայում ամերիկյան կառավարությունից որոշակի զիջումներ կորզելու նպատակով: Իրանում առաջադրված բոլոր մեղադրանքները լրագրողը հերքում է՝ դրանք «լկտի սուտ» կոչելով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



