«Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
СПОРТ«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջինս զբաղեցնում էր «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
40-ամյա մասնագետը իր հարուստ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Բանանց»-ի կազմում՝ երևանյան ակումբի կազմում հանդես գալով 2009-2011 թվականներին:
Արթուր Ոսկանյանը գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն ընթացիկ առաջնությունում 100-տոկոսանոց արդյունք է ցույց տալիս՝ Առաջին խմբի յոթ խաղերում տանելով յոթ հաղթանակ:
Նա նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



