«Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
ՍՊՈՐՏ«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջինս զբաղեցնում էր «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
40-ամյա մասնագետը իր հարուստ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Բանանց»-ի կազմում՝ երևանյան ակումբի կազմում հանդես գալով 2009-2011 թվականներին:
Արթուր Ոսկանյանը գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն ընթացիկ առաջնությունում 100-տոկոսանոց արդյունք է ցույց տալիս՝ Առաջին խմբի յոթ խաղերում տանելով յոթ հաղթանակ:
Նա նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



