Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Գյումրիում մեկնարկեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը

ОБЩЕСТВО

Գյումրիում  մեկնարկեց  «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:  Արդեն 9-րդ անգամ անցկացվող գիտաժողովին մասնակցելու հայտ է ներկայացրել  հայաստանյան 90 մասնակից և 30 գիտնական՝ 14  տարբե ր երկրներից. ընդհանուր առմամբ  երկօրյա գիտաժողովի ընթացքում կհնչի 104 զեկույց:

Ինչպես նախկիններն, այս գիտաժողովը ևս կազմակերպվել և անցկացվում է ՀՀ ԳԱԱ  Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի   կողմից՝  ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ԿԳՆ  գիտության պետական կոմիտեի, Շիրակի թեմի առաջնորդարանի, Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Գիտաժողովը պաշտոնապես մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, ապա տանուտերի իրավունքով Գյումրի այցելած հյուրերին ու գիտաժողովի բոլոր մասնակիցներին ողջունեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր:

«Կենտրոնի անուրանալի ձեռքբերումներից են  Գյումրիում ավանդաբար հրավիրվող «Շիրակի պատմամշակութային ժառանգություն. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով գիտաժողովները: Երկու-երեք տարին մեկ անցկացվող գիտաժողովը, որ ՀՀ ԳԱԱ նախագահության թույլտվությամբ վերջին շրջանում ձեռք է բերել միջազգային կարգավիճակ, նպատակ է հետապնդում բարձրացնել Հայաստանի հյուսիսի, մասնավորաբար՝ պատմական Շիրակի հնագիտական« պատմագիտական, ազգաբանական ու բանագիտական ուսումնասիրության ժամանակակից մակարդակը, բացահայտել տարաբնույթ հետազոտո ւթյունների իրականացման գործում առկա հիմնախնդիրները, առաջադրել ու քննարկել ուսումնասիրվող վիճահարույց իրողությունների նորովի մեկնաբանություններ և հնարավորության սահմաններում ուրվագծել հայագիտության ընդհանուր համատեքստում Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրության հետագա ընթացքն ու առաջնահերթությունները 21-րդ դարի առաջին քառորդին»,- իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ  Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն,  գիտաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուար Սերգո Հայրապետյանը՝ փաստելով, որ այս տարի ևս կներկայացվի ոչ միայն Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրությունների արդյունքները հետագա ընթացքը, այլև հայագիտության  արդի հիմնահարցեր:

Գիտաժողովի շրջանակներում, պաշտոնական բացման և անդրանիկ լիագումար նիստից հետո,  մասնաճյուղային նիստեր անցկացվում են  հնագիտության, մարդաբանության, վիմագրության, պատմագիտության, ժողովրդագրության, ազգաբանության,  բանասիրության և այլ ոլորտներին առնչվող: Հատկանշական է, որ հայագիտությանը և տարբեր երկրներում հայերի ունեցած դերի մասին զեկույցներ կներկայացնեն նաև արտասահմանյան երկրներից ժամանած գիտնականները. օրինակ,  ՌԴ-ն ներկայացնող Ռուսլան Կանդորը  կներկայացնի «Չերքեզական հեծյալ գնդի ձևավորման մեջ հայերի դերը» զեկւյցը, իսկ հարևան Վրաստանից ժամանած Օտար Գոգոլիշվիլին  կխոսի Բաթումիի կապիտալիզմի զարգացման մեջ Մանթաշովի ունեցած ազդեցության ու դերի մասին:  

Ինչպես նախորդ, այդպես էլ այս գիտաժողովի նյութերը ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնը հրատարակելու է որպես ժողովածու և տեղադրելու է իր կայքում:

Արմենուհի Մխոյան

СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. Суренянц