Բեն Ավետիսյանն ավտովթարի՞ է ենթարկվել. պարզաբանում է դերասանը
ЛАЙФՀամացանցում տարածված լուրերն այն մասին, թե իբր Բեն Ավետիսյանը ենթարկվել է ավտովթարի, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց անձամբ դերասանը՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է.
«Չգիտեմ, թե որտեղից են տարածվել ասեկոսեներն այն մասին, թե իբր ես ավտովթարի եմ ենթարկվել, բայց ընկերներս ու երկրպագուներիցս շատերը չեն դադարում ինձ գրել եւ հետաքրքրվել, թե ինչպես եմ: Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ նման բան չի եղել: Փառք Աստծո, ոչ մի վթարի չեմ ենթարկվել, ինձ լավ եմ զգում եւ շարունակում եմ աշխատել: Շատ զգացված եմ բոլոր մտերիմներիցս, ծանոթ եւ անծանոթ մարդկանցից՝ նման ուշադրության եւ մտահոգության համար, բայց հավատացնում եմ, ինձ հետ ամեն ինչ լավ է»:
Սյունե Առաքելյան
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



