Բեն Ավետիսյանն ավտովթարի՞ է ենթարկվել. պարզաբանում է դերասանը
ԼԱՅՖՀամացանցում տարածված լուրերն այն մասին, թե իբր Բեն Ավետիսյանը ենթարկվել է ավտովթարի, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց անձամբ դերասանը՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է.
«Չգիտեմ, թե որտեղից են տարածվել ասեկոսեներն այն մասին, թե իբր ես ավտովթարի եմ ենթարկվել, բայց ընկերներս ու երկրպագուներիցս շատերը չեն դադարում ինձ գրել եւ հետաքրքրվել, թե ինչպես եմ: Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ նման բան չի եղել: Փառք Աստծո, ոչ մի վթարի չեմ ենթարկվել, ինձ լավ եմ զգում եւ շարունակում եմ աշխատել: Շատ զգացված եմ բոլոր մտերիմներիցս, ծանոթ եւ անծանոթ մարդկանցից՝ նման ուշադրության եւ մտահոգության համար, բայց հավատացնում եմ, ինձ հետ ամեն ինչ լավ է»:
Սյունե Առաքելյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



