Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արդյո՞ք 7 օր է տևում ԱԱՀ արտոնության տրամադրումը

АНАЛИТИКА

Ներդրումները խրախուսելու նպատակով վերջին տարիներին կառավարությունը տնտեսվարողներին տրամադրում է հարկային որոշակի արտոնություններ։ Դրանցից մեկն էլ ներդրումային ծրագրերով ներմուծվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում է՝ երեք տարի ժամկետով։

Պաշտոնական տվյալներով՝ սկսած 2009 թվականից 65 ընկերության ստացել է ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարումը հետաձգելու իրավունք. Ընդհանուր գումարը կազմել է 42 մլրդ դրամ։ Հայտնի չէ, թե արտոնության եռամյա ժամկետը լրանալուց հետո ներդրողները որքան հետաձգված գումար են վերադարձրել բյուջե։ Ամեն դեպքում, ինչպես պարզ դարձավ կառավարության նախորդ նիստում, վարչապետի եւ Էկոնոմիկայի նախարարի հարց ու պատասխանից, էկոնոմիկայի նախարարությունը դրանով չի զբաղվել եւ չի զբաղվում։ Սա տարօրինակ է այնքանով, որ հանդես գալով արտոնության տրամադրման նախաձեռնությամբ՝ հետագայում նախարարությունը դադարում է հետեւել, թե ներդրողները որքանով են կատարում իրենց պարտավորությունները։ Պետք է խոստովանել, որ սա անլուրջ մոտեցում է։

Ներդումների խրախուսման նպատակով ներմուծվող սարքավորումների ԱԱՀ գանձման հետաձգումն անշուշտ դրական քայլ է բիզնեսի համար։ Այն հնարավորություն է տալիս տնտեսվարողներին ունենալ լրացուցիչ շրջանառու միջոցներ՝ բիզնես գործունեության իրականացման նպատակով։ Դրանով պետությունն ըստ էության անտոկոս ֆինանսական ներարկում է իրականացնում տնտեսության մեջ, սակայն ԱԱՀ արտոնություն ստանալու ակնկալիքով ամիսներ շարունակ տնտեսավարողները ստիպված են լինում անցել բյուրոկրատական բավական ծանր ճանապարհ։ Որքան էլ Էկոնոմիկայի նախարարը խոսում է հաշված օրերի մասին, հասկանալի է, որ իրականում ամենեւին էլ այդպես չէ։

Գուցե էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը ստանալն է տեւում 7 օր։ Այնպես չէ, որ ներմուծման ԱԱՀ հետաձգման համար դիմող տնտեսավարողներն անցնում են միմայն այս կառույցով։ Մինչեւ կառավարության հասնելը ներդրողները ստիպված են թակել առնվազն 7 գերատեսչություն դուռ։

Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ լուրջ գլխացավանք է ներդրողների համար, առավել եւս, բյուրակրատական այն քաշքշուկների պայմաններում, որը առկա է պետական կառավարման տարբեր օղակներում։

Արտաքին ֆինանսական հոսքերի կրճատման պայմաններում այսօր Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունեն ներդրումները։ ԱԱՀ հետաձգման արտոնություն ստանալու ակնկալիքով մի քանի ամիս այս գերատեսչությունից այն գերատեսչությունն անցնելը, պետք է խոստովանել, որ ամենեւին էլ դյուրին գործ չէ եւ քչերը կարող են այդքան ժամանակ ու նյարդեր ծախսել դրա վրա։

Պատահական չէր, որ կառավարության անցած նիստում նորանշանակ վարչապետը բավական բուռն վրդովմունքով արձագանքեց Էկոնոմիկայի նախարարի անհասկանալի արդարացումներին, այն դեպքում, երբ ճիշտ կլիներ մեկ անգամ փորձել անցնել այդ ճանապարհով՝ հասկանալու, թե ինչու է Հայաստանի տնտեսությունը տառապում ներդրումների սղությունից։

Սա խնդիր է, որն անշուտ պետք է առաջին հերթին մտահոգի Էկոնոմիկայի նախարարին։ Այնինչ, այնպիսի տպավորություն է, որ նախարարությանն այնքան էլ չի անհանգստացնում, թե ինչ խնդիրների են բախվում ներդրողները՝ երբեմն մի քանի միլիոն դրամ հարկի վճարման հետաձգման համար։

Ն. Սարգսյան

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване