Մել Գիբսոնը իններորդ անգամ հայր կդառնա
ФОТО60-ամյա Մել Գիբսոնը և իր 26-ամյա ընկերուհի Ռոզալին Ռոսսը երեխայի են սպասում: Փոքրիկը կլինի Մել Գիբսոնի իններորդ երեխան, իսկ նրա ընկերուհու՝ առաջնեկը: Ռոսսը գրող է և ձիավարող:

Հիշեցնենք, որ Գիբսոնը իր նախկին կին Ռոբին Մուրի հետ յոթ երեխա ունի՝ 36-ամյա Հաննան, երկվորյակներ 34-ամյա Քրիստիանն ու Էդվարդը, 31-ամյա Ուիլլիամը, 28-ամյա Լուին, 26-ամյա Միլոն, և 17-ամյա Թոմասը:

Գիբսոնը նաև 6-ամյա դուստր ունի իր նախկին ընկերուհի Օքսանա Գրիգորիեվայից:

Մելի և Ռոզի ընկերները տեղեկացրել են People ամսագրին, որ Մելը և Ռոզը շատ ուրախ են, որ շուտով բալիկ են ունենալու:

Մելը իր հարաբերությունները հանրային է դարձրել՝ Ռոզի հետ Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայանալով:


Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»



