Մել Գիբսոնը իններորդ անգամ հայր կդառնա
PHOTO60-ամյա Մել Գիբսոնը և իր 26-ամյա ընկերուհի Ռոզալին Ռոսսը երեխայի են սպասում: Փոքրիկը կլինի Մել Գիբսոնի իններորդ երեխան, իսկ նրա ընկերուհու՝ առաջնեկը: Ռոսսը գրող է և ձիավարող:

Հիշեցնենք, որ Գիբսոնը իր նախկին կին Ռոբին Մուրի հետ յոթ երեխա ունի՝ 36-ամյա Հաննան, երկվորյակներ 34-ամյա Քրիստիանն ու Էդվարդը, 31-ամյա Ուիլլիամը, 28-ամյա Լուին, 26-ամյա Միլոն, և 17-ամյա Թոմասը:

Գիբսոնը նաև 6-ամյա դուստր ունի իր նախկին ընկերուհի Օքսանա Գրիգորիեվայից:

Մելի և Ռոզի ընկերները տեղեկացրել են People ամսագրին, որ Մելը և Ռոզը շատ ուրախ են, որ շուտով բալիկ են ունենալու:

Մելը իր հարաբերությունները հանրային է դարձրել՝ Ռոզի հետ Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայանալով:


Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



