Սաուդյան Արաբիայում երկու ոստիկան է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայում Էդ Դամամի փողոցներից մեկում հարձակման հետեւանքով 2 ոստիկան է սպանվել: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են երկրի իշխանությունները:
Նախնական տվյալներով՝ ոստիկանները ծառայողական մեքենայով պարեկություն են իրականացրել քաղաքի փողոցներում եւ գնդակոծության ենթարկվել: Վիրավոր ոստիկանները մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Էդ Դամամը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադից 400 կմ դեպի արեւելք: Քաղաքը բնակեցված է հիմնականում շիա մահմեդականներով, մինչդեռ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծ մասը սուննիներ են: Այս քաղաքում ոստիկանների դեմ հարձակումներ իրականացվել են նաեւ նախկինում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



