Սաուդյան Արաբիայում երկու ոստիկան է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայում Էդ Դամամի փողոցներից մեկում հարձակման հետեւանքով 2 ոստիկան է սպանվել: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են երկրի իշխանությունները:
Նախնական տվյալներով՝ ոստիկանները ծառայողական մեքենայով պարեկություն են իրականացրել քաղաքի փողոցներում եւ գնդակոծության ենթարկվել: Վիրավոր ոստիկանները մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Էդ Դամամը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադից 400 կմ դեպի արեւելք: Քաղաքը բնակեցված է հիմնականում շիա մահմեդականներով, մինչդեռ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծ մասը սուննիներ են: Այս քաղաքում ոստիկանների դեմ հարձակումներ իրականացվել են նաեւ նախկինում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



